Մեր տեսլականը
Կրթական նորարարություններով առաջնորդվող համալսարան, որն ունի միջազգային համբավ, հիմնված է փոխօգնության սկզբունքների վրա և տրամադրում է աշխատանքի գրավական հանդիսացող դիպլոմներ:

2000
ուսանող կամպուսում
12000
մ2 կրթական տարածք
13
միլիոն եվրո ներդրում
3միլիոն եվրո
դրամահավաք 2019թ.-ին
Մեր նպատակները

ԶԱՐԳԱՑՆԵԼ
Ստեղծելով ուսումնառության նպաստավոր պայմաններ և աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող կրթական ծրագրեր

ՆՈՐԱՐԱՐ ԼԻՆԵԼ
Ստեղծելով ներառական համակարգ, որը հնարավոր կդարձնի ձեռնարկությունների և ուսանողների սերտ շփումը convergence կենտրոնի շնորհիվ

ԲԱՑ ԼԻՆԵԼ
Ուսանողների ընտանիքների առջև՝ առաջարկելով օրինակելի կրթություն մատչելի գներով, և միջազգային հանրության առջև՝ բարձրացնելով համալսարանի միջազգային հեղինակությունը
Նորություններ
16/02/2021
ՈՒՖԱՌ-ի շրջանավարտ․ Անի Չակարյան-Բաշելյեի (2007) հաջողության պատմությունը
Ընտրեք այն ոլորտը, որը Ձեզ գրավում է, որպեսզի կյանքում ունենաք թե՛ անձնական, թե՛ մասնագիտական աճ: Մի՛ խուսափեք Ձեր գործատուից ավելի շատ պատասխանատվություն պահանջելուց Ձեր մասնագիտական փորձը լրացնելու/բարելավելու նպատակով:
25/09/2020
Պրոֆ․ Բերտրան Վենարը՝ ՀՖՀՀ նորանշանակ ռեկտոր
Մինչ ռեկտոր դառնալը պրոֆեսոր Վենարը դասավանդում էր Օքսֆորդի համալսարանում (Մեծ Բրիտանիա) և Աուդենսիա բիզնես դպրոցում (Ֆրանսիա): Նա ստացել է կառավարման դոկտորի աստիճան Փարիզի համալսարանից (Paris 9)՝ կատարելով իր հետազոտությունները պոլիտեխնիկական դպրոցի կառավարման հետազոտական կենտրոնում (Ֆրանսիա): Լինելով հիմնական հաստիքային դասախոս Փարիզի ...
18/09/2020
ՈՒՖԱՌ-ի շրջանավարտ․ Էլեն Գեղամյանի (2019) հաջողության պատմությունը
Ես աշխատում եմ հյուրընկալության ոլորտում. ռեստորանային ոլորտը միշտ եղել է իմ սիրելին: Իմ գործունեության միջոցով և մեր կազմակերպության միջոցով իհարկե փորձում ենք զարգացնել ոլորտը, այն դարձնել միջազգային ստանդարտներին համապատասխան և ինչու չէ, հետագայում հայկական խոհանոցը դարձնել աշխարհին հայտնի իր զանազանությամբ...