Դրամահավաքի կոմիտեն

Ալեքսի Գովցյան

Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետի առաջին տեղակալ ,ՀՖՀՀ Հոգաբարձուների խորհրդի անդամ
ՀՖՀՀ-ն շուտով նշելու է իր 20-ամյակը: Ստեղծված լինելով Ֆրանսիայի և Հայաստանի միջև օրինակելի համագործակցության արդյունքում՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը միաձայն ճանաչված է որպես ռազմավարական նշանակության կառույց ուսման, բարձրագույն կրթության և գիտության ոլորտում: Շատ կարևոր մարտահրավեր է կրթել երիտասարդություն ֆրանսախոս և ֆրանսասեր միջավայրում՝ նրանց փոխանցելով երկու երկրների արժեքները: ՀՖՀՀ-ի բազմաթիվ շրջանավարտներ այսօր զբաղեցնում են ռազմավարական պաշտոններ Հայաստանում և այդպիսով մասնակցում երկրի կառուցմանն...

Ժան-Պիեռ Կլավերան

Բուլուկեան հիմնադրամի նախագահ
Ինձ հետ միասին ամբողջ Բուլուկեան հիմնադրամը հավաստում է, որ ՀՖՀՀ-ն Հայաստանի և կովկասյան երկրների զարգացմանը ծառայող կարևոր հաղթաթուղթ է և ֆրանկոֆոնիայի ուղենիշ: Բոլոր նրանք, ովքեր հավատում են Հայաստանի և ֆրանկոֆոնիայի զարգացմանը, պետք է իրենց ուժերը միավորեն ՀՖՀՀ-ին և նրա կամպուս UFAR20+ նախագծին աջակցելու համար:

Ժակ Կոմբի

Լիոն 3 Ժան Մուլեն համալսարանի նախագահ, ՀՖՀՀ Հոգաբարձուների խորհրդի անդամ
Որպես ՀՖՀՀ-ի պատմական և արտոնյալ գործընկեր՝ Ժան Մուլեն համալսարանը լիովին աջակցում է այս խոստումնալից և նորարար նախագծին, որը մշակվել է Թումոյի հետ համագործակցությամբ: Արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած համալսարանը UFAR20+ նախագծի միջոցով դնում է դեպի միջազգային հանրություն իր ապագա զարգացման հիմքերը: Մեր մեծ ցանկությունն ու համոզմունքն է, որ այս նախագիծը թույլ տա համալսարանին նոր էջ բացել իր պատմության մեջ:

Նադյա Գործունյան

ՀԲԸՄ Ֆրանսիայի և ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ
Արդեն մի քանի տարի է, ինչ ՀԲԸՄ Ֆրանսիան պատիվ ունի լինելու ՀՖՀՀ-ի հավատարիմ գործընկերը. ակադեմիական կրթաթոշակների, Ֆրանսիայում կազմակերպված պրակտիկաների և ասպիրանտական կրթաթոշակների ծրագրերի միջոցով մենք միասին աջակցում ենք Հայաստանի զարգացմանը: ՀԲԸՄ Ֆրանսիան իհարկե ցանկանում է ուղեկցել ՀՖՀՀ-ի զարգացումը դեպի UFAR 20+՝ ժամանակակից, գրավիչ, համերաշխ և խոստումնալից համալսարան:  

Միշել Բազումյան

Ֆրանսիայի հայկական ֆոնդի փոխնախագահ
Ֆրանսիայի հայկական ֆոնդը 1992թ.-ից ի վեր ներգրավված է Հայաստանի քաղաքների և գյուղերի համար իրականացվող մի շարք սոցիալ-կրթական նախագծերում, ինչպես նաև գյուղատնտեսական զարգացման մեջ՝ մասնավորապես Տավուշի մարզում: Այն այլ ֆոնդերի հետ միասին նպաստել է բազմաթիվ դպրոցների կառուցմանն ու վերանորոգմանը: Ֆոնդը շատ լավ գիտակցում է ՀՖՀՀ-ի 20 տարվա կրթական գործունեության կարևորությունը բարձրակարգ կադրեր պատրաստելու գործում. համալսարանի հետ միասին մենք պատրաստվում ենք կրկնապատկել...

Ժան-Պիեռ Վինել

Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի նախագահ
…Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանը և Թուլուզի Ինֆորմատիկայի ուսումնասիրությունների ինստիտուտն արդեն 15 տարի է, ինչ ներկա են հայկական կրթական համակարգում՝ Գիտությունների ակադեմիայի հետ համագործակցության միջոցով: TEMPUS և Erasmus + ծրագրերի, մագիստրատուրայի և համատեղության հիմունքով թեզերի միջոցով մենք սերտ կապեր ենք ստեղծել երկու երկրների միջև: Այս գործակցությունները լրացնելու համար մեզ անհրաժեշտ էր նորագույն տեխնոլոգիաների դասավանդման ակադեմիական հենակետ, որն էլ մենք այսօր...