101 ուսանող կօգտվեն լրացուցիչ սոցիալական օգնությունից

13/05/2020

Հաշվի առնելով ստեղծված բացառիկ իրավիճակը՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի աջակցությամբ որոշեց ընդառաջ գնալ ուսանողներին և նրանց ընտանիքներին՝ հնարավորություն ընձեռելով օգտվել հավելյալ սոցիալական օգնության նպաստից՝ 2019-2020 ուստարվա շրջանակներում։

Մայիսի 6-ին կայացած հանձնաժողովի որոշմամբ 101 ուսանողներ, որոնցից 47-ը՝ մարզերից, ստացան լրացուցիչ սոցիալական օգնություն։

Հայաստանում ֆրանսիական համալսարանը և ուսանողները շնորհակալություն են հայտնում Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթին սոցիալական պատասխանատվության այս դրսևորման համար։