Երեք հարց... ՈՒՖԱՌ-ի սենեգալցի ուսանող Շեյխ Օմար Նդիայեին

23/05/2019

Մեր «3 հարց...» բլից հարցազրույցների շարքի շրջանակներում այս անգամ հանդիպել ենք Շեյխ Օմար Նդիայեին՝ ՈՒՖԱՌ-ի մարքեթինգի 4-րդ կուրսի սենեգալցի ուսանող, արդեն՝ շրջանավարտ: Նա գրեթե երկու տարի առաջ է եկել Հայաստան, իսկ այսօր նա մեզ պատմում է օտարերկրացի ուսանողի հայկական կյանքի մասին.

 

1. Ինչպե՞ս եկար Հայաստան

 

Ինձ հանդիպող մարդկանց մեծ մասն ինձ այդ հարցն է տալիս՝ ինչու՞ հենց Հայաստան:

 

Մարդիկ հիմնականում զարմանում են և երբեմն հիանում են՝ տեսնելով, թե ինչ արագությամբ եմ հարմարվել և ինչքան լավ եմ ինձ զգում այս քաղաքում և այս համալսարանում:

Այստեղ պրակտիկա անցնելուց հետո ես մասնակցեցի նախապատրաստական դասընթացի՝ հայերենին և ռուսերենին տիրապետելու նպատակով, որպեսզի կարողանամ ընդունվել ՈՒՖԱՌ. անգամ մեկ վայրկյան չկասկածեցի, որ պիտի այստեղ գամ:

 

Սա բավականին « ներամփոփ » երկիր է, ինչն էլ բացատրում է արտաքին աշխարհի հետ հաղորդակցման դժվարությունը, բայց մարդկանց հյուրընկալությունը, հետաքրքրասիրությունն ու բարեկրթությունը Հայաստանը դարձնում են ապրելու համար հաճելի երկիր:

 

Մարդիկ բաց են, ուստի ինձ համար դժվար չէր ստեղծել ընկերական խումբ, ում հետ անցկացնում եմ ժամանակիս մեծ մասը:

Կենսակերպն իմ ճանաչածից բավականին տարբեր է: Ուսանող լինելով և ստիպված լինելով խնայողաբար օգտագործել ֆինանսական միջոցներս՝ պետք է նշեմ, որ այստեղ ապրելը թանկ չէ:

 

2. Ի՞նչն է քեզ ստիպում մնալ

 

Այստեղ ապրելն ինձ շատ բան է տվել հատկապես աշխատանքային մշակույթի և պարտաճանաչության առումով:

Ամենաքիչը 4 լեզու խոսող և անընդհատ ջանասիրաբար աշխատող ուսանողների հետ շփվելով կարողացել եմ քիչ թե շատ ինքս էլ այդպիսին դառնալ և հարմարվել ավելի արգասաբեր աշխատանքային ռիթմի:

Բայց իհարկե միայն ուսանողական կյանքը չէր, որ որոշիչ էր մնալուս համար. Հայաստանն ունի բավականին զարգացած սպորտային համակարգ, ինձ բախտ վիճակվեց մասնակցել տեղի բասկետբոլի չեմպիոնատին:

 

3. Քո ուղերձը ՈՒՖԱՌ-ի ապագա օտարերկրացի ուսանողներին.

 

Ես նրանց կասեի, որ շատ լավ որոշում են կայացրել, որ այստեղ սովորելը նրանց շատ բան կտա, ինչպես անձնական, այնպես էլ՝ կրթության որակի և դիպլոմի առումով: Նրանք բախտ կունենան հետևողական կրթություն ստանալու, զարգանալու բարենպաստ աշխատանքային միջավայրում և ապրելու մեծ պատմություն ունեցող գեղեցիկ երկրում: