Երեք հարց Ֆրանսիական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստին

23/07/2019

"Երեք հարց..." բլից հարցազրույցների շարքը շարունակում ենք ՀՖՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստի հետ։

 

1. Ի՞նչ կասեք Հայաստանում ապրելու մասին։

 

Այս հարցին պատասխանելը դժվար է, մենք արդեն 4 տարի է, ինչ ապրում ենք Երևանում, առաջին հերթին ուզում եմ ասել, որ Հայաստանը շատ հյուրասեր երկիր է, կյանքն այստեղ շատ հետաքրքիր է։ Մենք Արևելքի և Արևմուտքի միջև ենք, պարսկական « կայսրության », ռուսների և թուրքերի կողքին։

Մասնավորապես կուզեի նշել, որ մարդիկ այստեղ շատ սիրալիր են, փայլուն ուսանողներ ունենք, Հայաստանում ապրելը շատ հաճելի է։

 

2․ Ինչու՞ նախաձեռնեցիք UFAR 20+ նախագիծը։

 

Այս նախագիծը մեզ կմոտեցնի ԹՈՒՄՈ-ին, մենք ցանկանում ենք վերափոխվել, կառուցել նոր համալսարան՝ ավելի միջազգային, ավելի մոտ տնտեսական աշխարհին։

Այս նախագիծը համալսարանի նոր դեմքն է, համալսարանի վերակառուցումը։ Հայաստանը փոփոխությունների շրջանում է, համալսարանը ևս փոխվելու է։

 

3․ Ի՞նչ ուղերձ ունեք ապագա ուսանողներին։

 

Ֆրանսիական համալսարանի ապագա ուսանողներին ուզում եմ ասել, որ պետք է լինել պահանջկոտ, նպատակասլաց, աշխատել և համարձակ լինել։ Պետք է համարձակվել ստեղծել, անցնել սովորականի սահմանները։ Հայաստանը փոխվում է, եթե լավ մտածենք՝ հենց այսօրվա ուսանողությունն է այդ փոփոխությունը ղեկավարելու։

Մեր համալսարան եկող ուսանողնե՛ր և ուսանողուհինե՛ր, մենք այստեղ Ձեզ կտանք բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Դուք կարողանաք մասնակցել վերափոխմանը և դառնալ այս հիասքանչ երկրի ապագան կառուցողները։