"Cartes sur tables" - ԱՅԲ ռադիոյի հաղորդումը՝ նվիրված UFAR20+նախագծին

21/06/2019

Հունիսի 15-ին ԱՅԲ fm ռադիոյի "Cartes sur tables" հաղորդումը նվիրված էր Հայաստանում ֆրանսիական համալսարանի նոր կամպուսի նախագծին:

 

Ստուդիայում Վարդան Կապրիելյանին հյուր էին եկել ՀՖՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը, ՀՖՀՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, դրամհավաքի կոմիտեի նախագահ Ալեքսի Գովցյանը, G2IA նախագահ Ֆիլիպ Պուն և ՀՖՀՀ շրջանավարտ, Ստարդունի և Ռինարմենիայի տնօրեն Հայկ Մնացականյանը:

 

Հեռախոսազրույցներ եղան նաև նախագծում ներգրավված մի շարք այլ անհատների հետ, մասնավորապես՝ Վալերի Պեկրես՝ Իլ-դը-Ֆրանս շրջանի նախագահ, Գիյոմ Ռուսե՝ Ժան Մուլին Լիոն 3 համալսարանի միջազգային հարաբերությունների գծով փոխնախագահ և ՀՖՀՀ Իրավաբանության ֆակուլտետի համադեկան, Միշել Դեդե՝ Թուլուզի Ինֆորմատիկայի գիտական ինստիտուտի տնօրեն (Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարան), Նադյա Գործունյան՝ ՀԲԸՄ Ֆրանսիայի նախագահ և Միշել Պազումյան՝ Ֆրանսիայի հայկական ֆոնդի փոխնախագահ: