Քայլք/վազք ապրիլի 28-ին՝ ՈՒՖԱՌ-ից ԹՈՒՄՈ

27/03/2019

UFAR20+ նախագիծը կրում է համերաշխության, սոցիալական պատասխանատվության և նորարարության արժեքները, այն բոլորինն է: 

Հայ հասարակության ուշադրությունը հրավիրելու և նախագիծը լայն զանգվածներին ճանաչելի դարձնելու նպատակով ՀՖՀՀ-ն մտադիր է 2019թ.-ի ապրիլի 28-ին կազմակերպել արշավ, որը կսկսվի ՀՖՀՀ-ից (հասցե՝ Դավիթ Անհաղթ 10) և կավարտվի « Թումանյան » այգում՝ այդպիսով խորհրդանշելով ՀՖՀՀ-ի տեղափոխությունը նոր մասնաշենք: Նախաձեռնության բնույթը մրցութային չէ, արշավին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: 

 

Արշավը բաղկացած է երկու փուլից՝ քայլք և վազք: Քայլարշավի սկիզբը նախատեսված է առավոտյան ժամը 10-ին, իսկ վազքարշավինը՝ 11:15-ին, որպեսզի բոլոր մասնակիցները միաժամանակ հասնեն « Թումանյան » այգի՝ ժամը 12:00: 

Սպորտային գործունեությունը և սպորտային ենթակառույցները զարգացնելը UFAR20+ նախագծի մարտահրավերների մասն են կազմում, ուստի այս արշավը կլինի նաև առողջ ապրելակերպի համար ուղերձ:

Մասնակիցներին անվճար կբաժանվեն շապիկներ, իսկ ավարտին հասած վազորդները և երեխաները կպարգևատրվեն մեդալով: Վազքարշավի ավարտին Թումոյի այգում նախատեսվում է երգ, պար, հյուրասիրություն:


Արշավը մեկնարկում է Ֆրանսիական համալսարանից ՝ Դավիթ Անհաղթ 10
Երթուղի՝ Դավիթ Անհաղթ փ. - Կոմիտաս պ. - Կասյան փ. - Կիևյան փ. - Հալաբյան փ. - «Թումանյան» այգի

Քայլարշավի սկիզբ՝ 10:00
Վազքարշավի սկիզբ՝ 11:15
Հյուրասիրություն ԹՈՒՄՈ այգում՝ 12:00

 

Գրանցվել