UFAR20+ նախագծին նվիրված գալա ընթրիք Փարիզում

06/06/2019

Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը սիրով հրավիրում են UFAR20+ նախագծին նվիրված գալա ընթրիքին, որը տեղի կունենա Փարիզում՝ հունիսի 12-ին՝ ժամը 19.00:

 

UFAR20+ նախագիծը ենթադրում է 12000մ⊃2; ուսումնական տարածքի կառուցում ԹՈՒՄՈ կենտրոնի կողքին, ավելի քան 2000 ուսանողի առկայություն կամպուսում, ուսման նպաստավոր պայմանների և աշխատաշուկային համապատասխան կրթական ծրագրերի մշակում: Նախագծի իրականացման համար անհրաժեշտ է 13 միլիոն եվրոյի ներդրում: Փետրվարին համալսարանը մեկնարկել է 3 միլիոն եվրոյի միջազգային դրամահավաք, որը գտնվում է Ֆրանսիայի նախագահի բարձր հովանու ներքո

 

Այս ընթրիքը առիթ կլինի նախագծի մասին զրուցելու, դեսպանների, համալսարանի ներկայացուցիչների, շրջանավարտների, ձեռնարկատերերի հետ շփվելու և Ձեր անունը կապելու համար ապագայի ժամանակակից, նորարար և միջազգային հանրության առջև բաց համալսարանի անվան հետ:


Ներդրում կատարելով UFAR20+ նախագծի մեջ Դուք կներդնեք հայ երիտասարդության ապագայի մեջ: