Win it all ինտելեկտուալ խաղի առաջին թողարկումը ՀՖՀՀ-ում

20/02/2020

Փետրվարի 19-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանում տեղի ունեցավ Win it all (WIA – հաղթիր ամենը) ինտելեկտուալ խաղի առաջին թողարկումը։

 

Այս ինտերակտիվ խաղը նախագծվել և ստեղծվել է Ստարդունում պրակտիկա անցնող 6 ուֆառականների կողմից։ Այն նպատակ ունի ծառայեցնել տեխնոլոգիաները  երիտասարդների ընդհանուր զարգացվածության գիտելիքների ձեռքբերմանը։ Ավելի քան 30 մասնակից՝ համալսարանի ուսանողներից, անձնակազմից, ինչպես նաև խաղի գործընկեր QuickStart ընկերությունից մասնակցեցին առաջին խաղին։ Այս թողարկման 10 հարցերը ստուգում էին աշխարհագրության ոլորտի ընդհանուր գիտելիքները․ 4 ուսանող ճիշտ պատասխանեցին բոլոր հարցերին և ճանաչվեցին հաղթող։ ՈՒՖԱՌ-ի մասին բոնուս հարցերի միջոցով ևս 3 մասնակից ստացան մրցանակներ՝ անվճար մասնակցություն QuickStart-ի կողմից կազմակերպվող վարպետաց դասերից մեկին։

 

Ջերմ միջավայրում համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը ողջունեց մասնակիցներին և մեկ անգամ ևս հիշեցրեց, թե ինչ կարևոր է գործատուների համար երիտասարդների ընդհանուր զարգացվածությունը։ Միջոցառումը վարում էր Նարեկ Մարգարյանը։