UFAR20+ նախագիծը ստանում է Trophées de la Lumière մրցանակ

25/11/2019

Նոյեմբերի 23-ին Լիոնի Մարիոթ Սիտե Ինտենասիոնալ հյուրանոցում տեղի ունեցավ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի (ՖՀՀԽ) Centre շրջանի ամենամյա ընթրիքը՝ Ֆրանսիայի Կրթության, գիտության և նորարարության նախարար տիկին Ֆրեդերիկ Վիդալի բարձր հովանու ներքո։

 

ccaf-153.jpg (755 KB)

 

Այս միջոցառումը միավորեց շրջանի հայկական սփյուռքի և ֆրանսիական քաղաքական աշխարհի ներկայացուցիչներին՝ նշանավորելու հայ-ֆրանսիական բարեկամությունը:


Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի ամենամյա այս հավաքույթը նաև համագործակցության կառուցողական նախագծեր ներկայացնելու առիթ է։ Այս տարի 3 նախաձեռնություն դարձան Trophées de la Lumière մրցանակի 1-ին թողարկման դափնեկիր, որոնց թվում էր նաև UFAR20+ նախագիծը։ ՀՖՀՀ ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը, ով ընթրիքի օրը գտնվում էր Հայաստանում, իր շնորհակալական խոսքն ուղղեց տեսագրության միջոցով (ստորև)։


Այս երեկույթի ընթացքում երկու այլ կառույցներ ևս պարգևատրվեցին, երկուսն է ՀՖՀՀ-ի գործընկերներից՝ մեր պատմական գործընկեր Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանը և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որի հետ ՀՖՀՀ-ն մշակում է նոր կամպուսի նախագիծը։