MVRDV -ն՝ ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի միջազգային ճարտարապետական մրցույթի հաղթող

25/09/2019

ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի միջազգային ճարտարապետական մրցույթի հաղթողը հայտնի է: Ճարտարապետական աշխարհի երեք հսկա` RCR_Arquitectes-ը, BIG - Bjarke Ingels Group-ը և MVRDV-ն, մրցում էին եզրափակչում` ներկայացնելով 3 հավակնոտ նախագիծ:

 

MIT-ի ճարտարապետության և քաղաքաշինության ֆակուլտետի դեկան և 2020 թվականի Վենետիկի բիենալեի համադրող Հաշիմ Սարգիսի կողմից գլխավորված ժյուրին, որի կազմում էր նաև ՀՖՀՀ ռեկտոր պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը, ընտրել է MVRDV-ի ներկայացրած նախագիծը: Երևանում անցկացված աշխատանքների արդյունքում MVRDV-ի կողմից առաջարկված համարձակ և նորարարական դիզայնը լիովին համընկնում է նախագծի նպատակին, որն է` որպես լայն հարթակ, համագործակցության հանգույց, ինչպես նաև մատչելի ու բաց հանրային տարածք ծառայելը։



Մրցույթի ընթացքում ընկերության առաջարկած գաղափարները ավարտական տեսք կստանան և կհրապարակվեն 2020 թվականի ապրիլին: