ՀՖՀՀ ռեկտոր պրոֆ․ Ժան-Մարկ Լավեստը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով

Հայաստանում իր առաքելությունն ավարտելուց մի քանի օր առաջ ՀՖՀՀ ռեկտոր Ժան-Մարկ Լավեստին շնորհվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն մեդալ « համալսարանի զարգացման, նորարարական մոտեցումների և հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում իր ներդրած ավանդի համար »:
Նախարար Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել ռեկտորի գործունեությունը Հայաստանում և ընդգծել, որ նրա ղեկավարման տարիներին ՀՖՀՀ-ն մեծ զարգացում է գրանցել։ Պարոն Լավեստն իր հերթին նշել է, որ « վերջին տարիներին Ֆրանսիական համալսարանի հաջողությունները պայմանավորված են եղել նաև նախարարության հետ արդյունավետ համագործակցությամբ, իսկ բուհի կանոնադրության փոփոխության կարևոր գործընթացում մշտապես զգացել են նախարարի աջակցությունը »։
Պրոֆ․ Լավեստը ՀՖՀՀ-ի ռեկտորի պաշտոնը ստանձնել էր 2015թ․-ին, նա ավարտում է իր առաքելությունը Հայաստանում 2020թ․-ի սեպտեմբերին։