Շնեյդեր Էլեկտրիկ ընկերությունը դառնում է ՀՖՀՀ պաշտոնական գործընկերը

20/04/2019

լուսանկարը՝ Շնեյդեր Էլեկտրիկից

Ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած Նորարարությունների գագաթնաժողովին Շնեյդեր էլեկտրիկ ընկերությունն ու Հայաստանում ֆրանսիական համալսարանը համագործակցության համաձայնագիր կնքեցին։ Վերջինս նախատեսում է համագործակցություն ՀՖՀՀ կրթական ծրագրերի մասնագիտական բաղադրիչի զարգացման, մասնավորապես՝ ուսանողների մասնագիտական պրակտիկաների, ինչպես նաև համալսարանի նոր կամպուսի զարգացման շուրջ։ Շնեյդեր Էլեկտրիկն այսպիսով դառնում է ՀՖՀՀ նոր UFAR20+ կամպուսի պաշտոնական գործընկերը և խորհրդատուն կառուցման աշխատանքներում նորարարական լուծումների մասով։

 

Համաձայնագիրը կնքվեց ՀՖՀՀ ռեկտոր պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստի և Շնեյդեր Էլեկտիկի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ռազմավարության, նորարարությունների և տարածքային զարգացման գծով փոխտնօրեն Արմեն Բադալովի միջև։