Երեք հարց... Օրելիեն Սուստրին՝ արդյունաբերական տնտեսագիտության դասախոս

03/05/2019

«Երեք հարց...» շարքի երկրորդ թողարկման հյուրը Ֆրանսիական համալսարանի կառավարման և մարքեթինգի բակալավրիատիում արդյունաբերական տնտեսագիտության դասախոս Օրելիեն Սուստրն է:

 

Դիտել տեսանյութը ֆրանսերենով

 

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի թարգմանությունը.

1. Փորձե՛ք նկարագրել Հայաստանը մեկ բառով.

 

- Հայաստանը մեկ բառով նկարագրելն ուղղակի անհնար է: Կարող եմ ասել, որ սա հիասքանչ երկիր է, Երևանը կոսմոպոլիտ և աշխույժ քաղաք է, իսկ համալսարանը՝ հյուրընկալ է, միաժամանակ՝ խստապահանջ: Հենց դա է նպաստում ուսանողների մոտ և՛ գիտելիքների, և՛ մարդկային հարաբերությունների զարգացմանը, ինչն էլ ներկայի և ապագայի հաջողության բանալին է:

 

2. Ի՞նչ կասեք ՈՒՖԱՌ20+ նախագծի մասին.

 

- ՈՒՖԱՌ20+-ը մի գեղեցիկ նախագիծ է, հեռանկարային է և հետաքրքիր արդեն իսկ հաջողություններ գրանցած այս համալսարանի համար: Այս նախագիծն ավելի կամրացնի Հայաստանի և Ֆրանսիայի, Երևանի և Լիոնի և, բնականաբար, ՀՖՀՀ-ի և Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի կապերը: Այն կլինի հիանալի գործիք կատարելության հասցնելու համար արդեն գոյություն ունեցող դրական իրավիճակը և կստեղծի զարգացման, ստեղծարարության և հմտություններով կիսվելու մի նոր միջավայր Հայաստանում:

 

3. Ձեր ուղերձը ուսանողներին.

 

- Առաջին հերթին՝ կեցցե՛ք, քանի որ հաջողությամբ եք անցել համալսարանի ընդունելության քննությունները: Այստեղ դուք ստանալու եք բազմառարկայական և բազմալեզու կրթություն, որը ձեզ թույլ կտա ձեռք բերել շատ տարբեր հմտություններ: Հաջողություն եմ մաղթում: Վստա՛հ եղեք, որ ՀՖՀՀ-ի առաջնահերթությունը միշտ ուսանողն է: