Երեք հարց ... Էլեն Թեբիբին, առևտրային բանակցությունների դասախոս

19/04/2019

Հայաստանում ֆրանսիական համալսարանը սկսում է բլից հարցազրույցների շարք՝ Երեք հարց...

 

Առաջարկված ցանկից ընտրված երեք հարցերի միջոցով մենք կփորձենք ավելի լավ ճանաչել դասախոսներին, ուսանողներին, գործընկերներին և անձնակազմին, բացահայտել հետաքրքիր փաստեր ուսանողական կյանքի, Հայաստանի մասին նրանց պատկերացման և իրենց մասնագիտական ճանապարհի վերաբերյալ:

 

Առաջին թողարկմանը ներկայացնում ենք Էլեն Թեբիբին, ով առևտրական բանակցություններ է դասավանդում Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում և ՀՖՀՀ-ում:

Դիտել տեսանյութը ֆրանսերենով

 

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի թարգմանությունը:

 

1. Ո՞րն էր Ձեր առաջին տպավորությունը Հայաստանից

 

- Իմ առաջին տպավորությունը Հայաստանից շատ դրական էր, շատ ջերմ ընդունելություն ստացա թե՛ քաղաքում, թե՛ համալսարանում՝ ուսանողների և աշխատակազմի կողմից: Հայաստանն ինձ համար անընդհատ շարժման մեջ գտնվող երկիր է՝ ավտոմեքենաների ազդանշանների ձայն, անդադար երթևեկություն, երաժշտություն, անուշ բույրեր: Հայաստանը կապում եմ նաև այն անդորրի հետ, որ կարող ես գտնել նայելով գեղեցիկ բնապատկերներին, օրինակ՝ Արարատ լեռանը:

 

2. Ո՞րն է Ձեզ համար ուսանողի լավագույն հատկանիշը

 

- Ուսանողի լավագույն հատկանիշներն ինձ համար անհատական դատողությունն ու վերլուծական միտքն են, քանի որ դրանք թույլ են տալիս հարստացնել շփումը : Այդ հատկանիշները շատ կարևոր են նաև առևտրային բանակցությունների նման «կենդանի» առարկայի համար:

 

3. Ի՞նչ ուղերձ ունեք ուսանողների համար

 

- Եղե՛ք նպատակասլաց և պահանջկոտ ինքներդ ձեր նկատմամբ: Հաջողություն: